HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գեոպրոմայնինգ գոլդ»-ը վերահսկիչ պալատին մեղադրում է ապօրինության մեջ

Ընկերության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունները.

ՎՊ-ի իրավասություններից և ստուգման թեմայի շրջանակներից դուրս բարձրացված հարցեր

Չնայած նրան, որ ՎՊ-ն իրավասություն չի ունեցել իրականացնելու ուղղակի ստուգում «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում,

նրա ստուգումը վերաբերել է միայն ընդերքն օգտագործման տրամադրելու օրինականությանը և ընդերքի օգտագործման օրինականությանը, ՎՊ-ն դուրս է եկել իր ստուգման թեմատիկայի շրջանակներից և ստուգել է հարցեր, որոնք ընդհանրապես չեն վերաբերվել ընդերքի օգտագործմանը: ՎՊ-ն իրավունք ունի բյուջետային մուտքերի վերաբերյալ վերահսկողություն իրականացնել համապատասխան ստուգող և վերահսկող պետական մարմիններում,  այլ ոչ թե ընկերությունում և վերջինիս չի կարող առաջադրել պարտավորություններ պետական բյուջեի նկատմամբ: ՎՊ-ն անդրադարձել է տարեկան կոնցեսիոն վճարներին, բնօգտագործման վճարներին, «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին վերաբերող հարցերին, ինչպես նաև ֆինանսական հաստատություններում ընկերության բաժնեմասի գրավադրման հարցին, ներառյալ ընկերության և նրա մասնակցի վարկային պայմանագրերին: Հարկ է նշել, որ  «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի բաժնեմասի գրավադրման պայմանագիրը ՎՊ-ին հասանելի է դարձել անօրինական ճանապարհով, քանի որ «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն ՎՊ-ին տվյալ փաստաթուղթը չի ներկայացրել: Տվյալ հարցի հետ կապված ՎՊ-ն խախտել է ընկերության մասնակցի առևտրային գաղտնիքը և լրացուցիչ հրապարակել ոչ հավաստի տեղեկատվություն, քանի որ «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն չի վերցրել 250,000,000 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ: ՎՊ-ն փորձում է ընկերությանն առաջադրել ֆինանսական պարտավորություններ, որոնք ոչ միայն հիմնված են ոչ ճիշտ տեղեկությունների վրա, այլև ոչ ճիշտ հաշվարկների վրա: Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն  քաջատեղյակ է պետության առջև իր ֆինանսական պարտավորությունների մասին,  հաշվարկում և կատարում է դրանք, և այդ առթիվ ՀՀ-ում գոյություն ունեն հատուկ լիազորված կառավարական մարմիններ, որոնք «Ստուգումների կազմակերպման և իրականացման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում վերակսկողություն են իրականացնում «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում:

Վերահսկիչ Պալատը (ՎՊ) դուրս է եկել իր իրավասությունների շրջանակներից և խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածն ու «Վերահսկիչ Պալատի Մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը

ՎՊ-ն վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական սեփականության օգտագործման նկատմամբ: ՎՊ-ն լիազորված է իրականացնել ստուգումներ միայն պետական մարմիններում և տեղական ինքնակառավաման մարմիններում: Իսկ եթե նման ստուգումների ընթացքում անհրաժեշտություն է ծագում վեր հանելու որոշակի հարցեր մասնավոր սուբյեկտի մոտ, ապա ՎՊ-ն լիազորված է իրականացնել միայն հանդիպակաց ստուգում, ընդ որում` հանդիպակաց ստուգումը կարող է կատարվել միայն նման որոշակի հարցերի շրջանակներում: Միաժամանակ մասնավոր անձանց մոտ հանդիպակաց ստուգման ընթացքում ՎՊ-ն իրավունք չունի անդրադառնալ բյուջետային մուտքերին վերաբերող հարցերին և նրանց առաջադրել ֆիանսական պարտավորություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter