HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում զորավարժությունն ավարտվել է

Նորամուծությունների ու բարեփոխումների իրական արտացոլանքը Նոյեմբերի 1-ից 15-ը ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն, որի նպատակն էր մեկ անգամ ևս ստուգել հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, կատարելագործել զորամասերի մարտական ներդաշնակությունը մարտավարական տարբեր իրավիճակներում, բարձրացնել հրամանատարների և շտաբների գործնական ունակությունները ժամանակակից համազորային մարտի կազմակերպման, ղեկավարման ու համակողմանի ապահովման գործում և, որ շատ կարևոր է` անձնակազմի մոտ ձևավորել մարտական, բարոյակամային և ֆիզիկական բարձր հատկանիշներ: Հինգ փուլով իրականացվող մարտավարական զորավարժության ընթացքում առաջադրված ուսումնական հարցերը ճշգրիտ և նպատակային լուծելու համար միջոցառմանն ընդգրկված անձնակազմին սպասվում էր քրտնաջան աշխատանք: Հարկ է ընդգծել, որ զորախաղերում ներգրավված մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, ինժեներական, հակաօդային, օդային և մյուս զորատեսակներին վիճակված էր իրենց պատրաստականությունը ցուցադրել ինչպես պաշտպանողական, այնպես էլ հակահարձակողական մարտերի վարման ժամանակ: Իսկ դա նշանակում է, որ տվյալ բանակային զորավարժությունը ուսուցղական կամ ստուգողական լինելուց բացի, նաև ունեցած հնարավորությունները դրսևորելու լավագույն առիթ էր: Եվ ի պատիվ նրա բոլոր մասնակիցների ու ղեկավարության, պետք է առանց վարանելու արձանագրել, որ այն լավագույնս արտացոլեց այն նորամուծություններն ու բարեփոխումները, որոնք վերջին ժամանակներում իրականացվել և շարունակվում են իրականացվել հանրապետության զինված ուժերում: Զորախաղերի ընթացքում իրենց արտահայտությունը գտան ինչպես մեզ համար հաղթական ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի և բանակում կուտակված դրական փորձը, այնպես էլ ռազմական արվեստի զարգացման ժամանակակից միտումները. համադրություն, որը հանդիսանում է ՊԲ հաղթաթուղթը և ներկա ու գալիք ձեռքբերումների հիմնական երաշխիքն ու գրավականը: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter