Եզրակացություններ` «Հայլուրի» միջոցով
Երկրի թիվ մեկ լրատվական ծրագիրը` «Հայլուրը», այնպես է սերտաճել քաղաքական իշխանությանը, որ նրա վարած լրատվական քաղաքականությունից կարելի է հեռուն գնացող եզրակացություններ անել: Ասենք` այն, թե ինչպես են լուսաբանվում Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի բոլոր քայլերը, կարելի է հասկանալ, թե ինչ դերակատարում է Բաղդասարյանի համար նախատեսել Սերժ Սարգսյանը: Իսկ վերջին` Լեհաստան կատարած այցելության ժամանակ ՕԵԿ նախագահի հետ Վարշավա էր մեկնել նաեւ «Հայլուրի» թղթակիցը եւ լուսաբանում էր նրա յուրաքանչյուր «փռշտոցը»: Այս ֆոնի վրա հետաքրքիր է, որ ՀՀ ոստիկանապետի` Իրան կատարած այցելության մասին ոչ մի բառ այդ նույն «Հայլուրը» չասաց: Մեր տեղեկություններով` ոստիկանության լրատվականը փորձել է տեսանյութ տրամադրել լրատվականներին, սակայն այն հրաժարվել են ցուցադրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել