
Հանրապետական կուսակցությունում այս օրերին «արտակարգ դրություն» է հայտարարված, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, Սերժ Սարգսյանի սեղանի վրա է գալիք խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ցուցակը, որը խմբագրման եւ սրբագրման բուռն փուլում է: Սերժ Սարգսյանը շատ ուշադիր քննարկում է ամեն մեկի թեկնածությունը` հաշվելով դեմ եւ կողմ բոլոր հանգամանքները: Այսպես` մեր աղբյուրը պնդում է, որ սրանք վերջին խորհրդարանական տարիները կլինեն ՀՀԿ «հին գվարդիայի» որոշ անդամների համար` Ռազմիկ Զոհրաբյանի, Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Վազգեն Կարախանյանի, «պլանի տակ» է Բառադի Համոն (Համլետ Հարությունյան) եւ էլի մի քանիսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել