HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեռած թոշակառուներ

Մեր տեղեկություններով` ՀՀ վերահսկիչ պալատն աշխատանքի եւ սոցիալական ապահովության ծառայությունում վերջերս իրականացրած ստուգումների ժամանակ այլ խախտումների հետ մեկտեղ` հայտնաբերել է նաեւ մահացած մարդկանց մի մեծ ցուցակ, որոնց անունով երկար ժամանակ կենսաթոշակ է հատկացվել: Բնականաբար, կենսաթոշակները անդրշիրմյան աշխարհ չեն «փոխանցվել», այլ ուղղորդվել են կոնկրետ պաշտոնյաների, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին` ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի գրպանները: Եվ այն, որ ըստ որոշ տեղեկությունների` ստուգումների ժամանակ Վ. Խաչիկյանը սրտի նոպա է ունեցել, պայմանավորված է հենց այդ ցուցակի բացահայտմամբ: Հիշեցնենք, որ ՎՊ կատարած ստուգումներից հետո ՀՀ Կառավարությունն այդ գերատեսչությունում փակեց վճարումների ծառայությունը եւ կենսաթոշակների բաժանման գործառույթը փոխանցեց «Հայփոստին»: Բացի այդ` որոշվեց, որ կենսաթոշակառուները պետք է հաշվեհամար ունենան եւ թոշակները ստանան քարտային համակարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter