
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, երեկ պատասխանելով «Առավոտի» հարցին` ինչու՞ հանկարծ վարչապետը որոշեց քննադատել կոալիցիոն նախարարներին, այդ թվում` նաեւ կրթության ոլորտը, որը հանրապետական նախարար է ղեկավարում, ասաց. «Այն, որ պետության ղեկավարությունը եւ Կառավարությունը` ի դեմս վարչապետի, կարեւորում են կոռուպցիայի դեմ պայքարը եւ դրա մասին բարձրաձայնում են նաեւ Կառավարության նիստում, շատ կարեւոր է եւ ցույց է տալիս, որ իշխանությունները ջայլամի քաղաքականություն չեն վարում եւ հրապարակային խոսում են նաեւ այն խնդիրների մասին, որոնք կան: Ես համոզված եմ, որ Արմեն Աշոտյանը իր իսկ սկսած կրթական բարեփոխումների շնորհիվ կարող է բարձրացնել կրթության որակը եւ կոռուպցիայի դեմ պայքարում իր լուրջ լուրման ունենալ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել