
ՀՀ իշխանական կուլիսներում շարունակվում է քննարկվել ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը, որն, ըստ իրազեկ աղբյուրների, ձգձգվում է տեխնիկական` խնդրի լուծման առանց ցնցումների ձեւ գտնելու պատճառով:
ՊԵԿ-ը Խաչատրյանից վերցնելու հարցի լուծման հնարավոր տարբերակներից մեկը համարվում է նրան ԼՂՀ-ում որեւէ պաշտոնի տեղափոխելու տարբերակը: Իսկ թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ: Սակայն ՊԵԿ նախագահի` ԼՂՀ տեղափոխվելու տարբերակի հետ է կապվում Գագիկ Խաչատրյանի` անցած շաբաթ Ստեփանակերտ այցելելու փաստը: Ըստ իրազեկ աղբյուրների` եթե այս տարբերակը հաջողվի, ապա տարեվերջին Խաչատրյանը մեծ շուքով «կաքսորվի» ԼՂՀ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել