HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնաբարության մեջ մեղադրվողին տեղափոխել են Հայաստան

Նոյեմբերի 15-ին` ժամը 14.55-ին,  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1968 թ. ծնված Անդրանիկ Կ.-ին: Նա 2004 թ. ապրիլի 17-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի ի 138 հոդվածի (Բռնաբարություն)  1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Անդրանիկ Կ.-ն ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին: Նույն օրը` ժամը 17.00-ին,  ոստիկանության Նոր Նորքի  բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս Ավան-Առինջ թաղամասի 1/19 շենքի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել 1958 թ. ծնված Էդուարդ Գ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է 0,33 գ մուգ շագանակագույն ափիոնանման զանգված և 2,5 մլ ներարկիչ` 0,5 գ սուր հոտով հեղուկով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter