HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը

Այսօր Կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նիստում հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող Երևան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքները։ Խորհուրդը քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Բազմափուլ ֆինանսավորման գործիքի վերաբերյալ Ասիական զարգացման բանկի 2010 թ. հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 4-ը կայացած այցելության հուշագիրը և հավանության է արժանացրել այն` խորհրդի անդամների ներկայացրած առաջարկություններով ու դիտողություններով հանդերձ։ Ի թիվս օրակարգային հարցերի` ներկայացվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին հատվածի ծրագիրը։ Ընդհանուր առմամբ հավանություն տալով կատարված աշխատանքներին` վարչապետը հանձնարարել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների իրականացման տարբերակների հստակ գնահատականների վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter