HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հավանություն է տվել 2012թ. պետբյուջեի նախագծին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծին, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել խմբագրական բնույթի շտկումներ և այն ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։

ՀՀ գործադիր մարմինների ղեկավարները պարտավորեցվել են մեկամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել ՀՀ գործադիր մարմինների կազմում գործող օտարերկրյա պետությունների և միջազգային վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների 2012 թ. պահպանման և ծրագրերի տարեկան (ամփոփ) ծախսերի նախահաշիվները` դրանց բովանդակային բացատրագրերով ու հաշվարկ-հիմնավորումներով` ՀՀ ֆինանսների նախարարության պահանջներին համապատասխան։

Նիստում հավանություն է տրվել 2012 թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերին, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թ. տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին, Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2012թ. տարեկան ծրագրին, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման և Գյումրի քաղաքի վերականգնման 2012 թ. ծրագրերի նախագծերին, 2012 թ. պետբյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրերի նախագծերին։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է ՀՀ պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։

«ՀՀ 2012 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում խորհրդարան կներկայացվեն նաև կառավարության հավանությանն արժանացած պետական նպատակային և տարեկան ծրագրերը, միջոցառումների ցանկերը։ 

Իր խոսքում անդրադառնալով 2012 թ. պետբյուջեի նախագծին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն իրականացնելու համար լարված աշխատանք է անհրաժեշտ։ 2012 թ. նախատեսվում է ավելացնել սոցիալական ծախսերը, առաջին հերթին` կենսաթոշակներն ու նպաստները, առաջին անգամը լինելով իրագործել աշխատավարձի բարեփոխում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter