HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բարձրացում 2500 դրամով

Ազգային ժողովն այսօր 2500 դրամով բարձրացրեց նվազագույն աշխատավարձի չափը` օրենքով սահմանելով 32.500 դրամ: Օրենքի փոփոխության քվեարկությանը չմասնակցեց միայն «Ժառանգություն» խմբակցությունը: «Ժառանգությունն» առաջարկում էր նվազագույն աշխատավարձը սահմանել 45.000 դրամ, ինչը չընդունվեց Կառավարության կողմից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արթուր Գրիգորյանն ասաց, թե նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացումը  կխախտեր մակրոտնտեսական ցուցանիշները: «Երկրում տիրող սոցիալական իրավիճակը պատկերացնելու համար հաճախակի շփվեք ժողովրդի հետ»,- Կառավարությանը խորհուրդ տվեց «Ժառանգությունից» Ա. Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter