HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ ահազանգ

Նախօրեին` ժամը 14:40-ին, Հայաստանի փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում`ՀՀ ՊՆ համերգասրահի հարևանությամբ, տեղադրված է պայթուցիկ: Դեպքի վայր մեկնած փրկարները Բագրևանդի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՊՆ տարածքում պայթուցիկ չեն հայտնաբերել: Դեպքի վայրում պարզվել է, որ հնարավոր է` պայթուցիկ տեղադրված լինի Մոսկովյան փողոցի թիվ 5 հասցեում` պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի դահլիճում: Օպերատիվ խմբերը մեկնել են նշյալ հասցե: Դեպքի վայր ժամանած ՊՆ սակրավորների խմբի կողմից նշյալ վայրում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նույնպես պայթուցիկ չի հայտաբերվել: Այս մասին հայտնում են փրկարար ծառայության մամլո գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter