Պայմանագրային պարտավորությունների խախտման վերաբերյալ
Հատկանշական է այն փաստը, որ ՎՊ-ն մի կողմից 29.02.2008 թ.-ի պայմանագրերը համարում է անվավեր գործարքներ (չնայած նրան, որ գործարքը կարող է անվավեր ճանաչել միայն դատարանը, այլ ոչ թե Վերահսկիչ պալատը), իսկ հաշվետվության հետագա տեքստում վերլուծություններ և դատողություններ է անում այդ պայմանագրերով նախատեսված պարտականությունների մասին: Հարց է ծագում, թե ինչպես կարող էր խախտվել անվավեր գործարքը, որը իրավական ուժ չունի, և որից ընդհանրապես չեն կարող բխել իրավական հետևանքներ:
Լիցենզային պայմանագրով սահմանված, ժամկետային պարտավորությունների համար սահմանված է եղել 30-ամսյա ժամկետ, որ լրանում էր 29.08.2010 թ.-ին: Մնացած պարտավորություններն ածանցյալ են ժամկետով որոշվող պարտավորություններից, քանի որ պետք է կատարվեն դրանց արդյունքների հիման վրա: Չնայած ՎՊ-ի ստուգման ժամանակահատվածն ընդգրկում էր մինչև 01.04.2010 թ.-ն: Այսինքն ՎՊ-ն իրավունք չունի իր ընթացիկ հաշվետվության մեջ անդրադառնալ այն պարտավորություններին, որոնց կատարման ժամկետն ավարտվում է ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածից հետո:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել