HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերահսկիչ պալատը կաշա՞ռք է պահանջել

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, աղմկահարույց հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը: Պատգամավորը նշեց, որ ՎՊ-ն կողմնակալ ձեւով է ուսումնասիրություններ կատարում եւ չարաշահումները բացահայտում: Վերջերս ստուգումներ են կատարվել բուհերում, եւ բացահայտվել են մի շարք թերություններ: ՎՊ-ի կողմից արձանագրվել էր, որ թերություններ է թույլ տվել նաեւ «Անանիա Շիրակացի» համալսարանը: Ս. Մելիքյանն ասաց, որ ՎՊ-ն միտումնավոր հեղինակազրկել է բուհի բարի համբավն ու հեղինակությունը: «Բանն այն է, որ համալսարանում ստուգում իրականացնող խմբի ղեկավարը համալսարանից պահանջել է 4000 դոլար կաշառք: Ստուգող խմբի ղեկավարն ասել է, որ դա համաձայնեցված է Իշխան Զաքարյանի հետ»,-ասաց Ս. Մելիքյանը: Պատգամավորի ասելով` մերժում ստանալով, ստուգող խմբի ղեկավարն ասել է, թե այնպես կանի, որ եթե նույնիսկ բուհին լիցենզիայից չզրկեն, ապա գոնե կհեղինակազրկեն: Սպարտակ Մելիքյանը հայտարարեց, թե հուսով է, որ իր հայտարարությանը կարձագանքեն իրավասու մարմինները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter