HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գալուստ Սահակյանը «չափ ու ձեւի» կբերի պատգամավորներին

«Գողություն», «թալան», «կոռուպցիա» բառերն այսօր բազմիցս հնչեցին ԱԺ դահլիճում: Սա դուր չեկավ Գալուստ Սահակյանին: Նա զղջաց, որ նիստերի դահլիճը վերանորոգվել է, քանի որ վերանորոգված դահլիճում պատգամավորներն իրենց լեզվին «ազատություն են տվել» եւ ճոխ-ճոխ բառեր են ասում: «Պարոն Սահակյան, մեզ մի մեղադրեք դահլիճը վերանորոգելու մեջ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վերահսկիչ պալատի հաշվետվությունն այսօր այնքան բուռն քննարկվեց Ազգային ժողովում, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի նյարդերը տեղի տվեցին: Ելույթ ունեցած գրեթե բոլոր պատգամավորները պահանջում էին, որ բացահայտումները հետեւանք ունենան, եւ պատժվեն պետական բյուջեի միջոցները վատնած պաշտոնյաները: «Չափ ու ձեւով խոսեք, հակառակ դեպքում ստիպված չափի կբերենք»,- սպառնաց Գ. Սահակյանը եւ հորդորեց միմյանց նկատմամբ հարգանք ունենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter