Պահանջում ենք ազատ արձակել Փաշինյանին
Մի շարք ԶԼՄ-ների խմբագիրների հայտարարությունը
Վերջին օրերին մամուլը պարբերաբար ահազանգում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող բռնությունների, հոգեբանական և ֆիզիկական ճնշումների մասին, ինչին իշխանության ներկայացուցիչներն արձագանքում են կամ անհամոզիչ հերքումներով, կամ հեգնանքով:
Մենք վրդովված ենք մեր գործընկերոջ նկատմամբ հետևողականորեն իրականացվող այս քաղաքականությունից և կարծում ենք, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նրա անվտանգությունն ապահովված չէ:
Մենք պահանջում ենք իշխանությունից ապահովել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը: Պահանջում ենք ստեղծել հատուկ անվտանգության ռեժիմ և երաշխավոր կանգնել նրա կյանքի ապահովության համար:
Պահանջում ենք պատժել և կանխել բոլոր այն անձանց ձեռնարկած գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված կլինեն Փաշինյանի անվտանգության դեմ:
Պահանջում ենք ազատ արձակել Փաշինյանին:
1. Մեսրոպ Մովսեսյան - Ա1+
2. Արգիշտի Կիվիրյան - Armenia Today
3. Էդիկ Բաղդասարյան - Հետք
4. Արմինե Օհանյան - Հրապարակ
5. Տիգրան Կարապետյան - ԱԼՄ
6. Արման Բաբաջանյան - Ժամանակ
7. Վահան Խաչատրյան - ԳԱԼԱ
8. Ա.Եղիազարյան - News.am
9. Աշոտ Մելիքյան - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
10. Գևորգ Էմին-Տերյան - Առաջին լրատվական
11. Յուրի Մանվելյան - Epress.am
12. Հայկազ Ղահրիյան - Լրագիր
13.Սաթիկ Սեյրանյան - 168 ժամ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել