HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառուցենք եւ պաշտպանենք

Միջազգային կառույցների հրապարակած տվյալների համաձայն` սեփականության իրավունքի պաշտպանվածության մակարդակով Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցնում է 98-րդ տեղը: «ՉԻ» - Սա, իհարկե, խայտառակ ցուցանիշ է, բայց ամենաահավորն այն է, որ Հայաստանի համեմատ` սեփականության իրավունքն ավելի լավ է պաշտպանված անգամ Ադրբեջանում եւ Տաջիկստանում:Պատճառը հասկանալի է. Հայաստանում իշխանությունները կարող են ցանկացած պահի խլել իրենց համար անցանկալի անձանց բիզնեսները, «Հանրային գերակա շահի» անվան տակ մարդկանց վռնդել բնակարաններից եւ այլն: Միջազգային կառույցները, իհարկե, այս «մանրուքներին» չեն անդրադառնում, նրանք ընդամենը փաստն են արձանագրում. Հայաստանն 98-րդ տեղում է, եւ վերջ: իսկ իշխանություններն այդ ընթացքում աղիողորմ ձայնով օտարերկրյա ներդրողներին հրավիրում են Հայաստան: Ափսոս, այդ ներդրողները ոչ թե իշխանությունների ձայնային ելեւէջներին են հավատում, այլ միջազգային կառույցների հրապարակած տվյալներին: Դրա համար էլ օտարերկրյա ներդրումների ծավալներով Հայաստանը տարածաշրջանում վերջին տեղն է զբաղեցնում: Ընդ որում` անհուսալիորեն վերջին տեղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter