
Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների` հայկական ատոմակայանը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Այն սակագինը, որով այսօր գնվում է ատոմակայանում արտադրված էլէներգիան, չի ծածկում ՀԱԷԿ-ի կատարած ծախսերը:
Այլ կերպ ասած` ՀԱԷԿ-ից էլէներգիան գնվում է ինքնարժեքից ցածր գնով, ինչը պայմանավորված է միջուկային վառելիքի թանկացմամբ:
Ատոմակայանի ղեկավարությունն արդեն բավական ժամանակ փորձում է ավելի բարձր սակագնի շուրջ համաձայնության գալ իշխանությունների հետ, սակայն վերջիններս ստիպում են ՀԱԷԿ-ին բարձր տոկոսներով վարկ վերցնել իշխանությունների տանիքի տակ գործող հայաստանյան բանկերից մեկից եւ դրանով ծածկել վնասները:
Այս տեղեկությունների հերքումը կամ հաստատումը երեկ «ՀԺ»-ին չհաջողվեց ստանալ ատոմակայանի ղեկավարությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել