HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ափիոնի» գործը

Անցյալ տարվա նոյեմբերին 350 գ ափիոն տեսակի թմրանյութի իրացման համար ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննչական վարչության կողմից մեղադրանք է առաջադրվել Հովհաննես Գեւորգյանին: Չանցած մի քանի օր` ոստիկանության 4-րդ վարչության 4-րդ բաժնի ավագ օպեր-լիազոր Մուրադ Բաղդասարյանին կալանավորը հայտնում է, որ ամռանը, երբ իրեն ու իր ընկերուհուն «Զվարթնոց» օդանավակայանում բռնեցին թմրամիջոց պահելու կասկածանքով, ԱԱԾ քննչական խմբի անդամ, քննիչ Վլադիմիր Կոթոլյանն իրենից գործը փակելու համար 4000 դոլար ստացավ «Մամա-Միա» սրճարանում... 11 տարուց ավելի թմրամոլների հետ աշխատած Մուրադ Բաղդասարյանը չի հավատում «թմրամոլ տեսակի» ասածին: Փոխարենը ԱԱԾ-ում ոչ միայն հավատում են, այլեւ Գեւորգյանի ցուցմունքի հիման վրա քննիչ Վլադիմիր Կոթոլյանին դատապարտում են 7 տարվա ազատազրկման: Այդ գործով չկան վկաներ, չկա իրեղեն ապացույց կաշառքը, եւ հայտնի էր, որ թմրամոլը գումար չի էլ ունեցել (ըստ մոր` դատարանում պատմածի): Հովհաննես Գեւորգյանը պահվում է ԱԱԾ ՁՊՎ-ում, ապա` մեկուսարանում: Վ. Կոթոլյանի պաշտպանական թիմը ՀՀ քրեական վերաքննիչ դատարան ուղարկված իրենց վերաքննիչ բողոքում գրում են. «Հովհաննես Գեւորգյանի համար ԱԱԾ ՁՊՎ-ում ստեղծվել են արտոնյալ պայմաններ: Պատահական չէ, որ հենց ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում է, որ նա օգտագործել է կոկաին թմրամիջոց եւ որպես փոխհատուցում Վլադիմիր Կոթոլյանի նկատմամբ տվել է սուտ ցուցմունքներ»: Հովհաննեսի մայրը` Բալասան Զաքարյանը, նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ «որդին գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ, եւ որ նա իրեն խաբել է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter