Ավտոմեքենան այրվել է
Երեկ` ժամը 23.32-ին, Հայաստանի փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս-Երևան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրով ընթացող ավտոմեքենայում: «Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.51-ին, մարվել` 00.03-ին»,- հայտնում են նշյալ ծառայության մամլո գրասենյակից:
Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի 717 ԼԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել