HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի կգնան նոր պահպանողականները

Ազգային նոր պահպանողական շարժման տարածած հաղորդագրությունը ԼՂՀ պաշպանության բանակի զորավարժություններից հետո ունեցած իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Ամեն օր խոսում են պատերազմի մասին, ամեն օր հոխորտում են, փորձում մեզ վախեցնել: Բայց մենք անցել ենք այդ ճանապարհը: Այստեղ ներկա իմ մարտական ընկերները, ավագ տարիքի սպաները հիշում են, թե ինչպես 1992 թ. սկզբներին Ադրբեջանում ով ծույլ չէր, խոսում էր այն մասին, թե երբ է թեյ խմելու Ստեփանակերտում կամ Շուշիում: Շատ-շատերի երազը մնաց իրենց ներսում եւ իրենց հետ տարան այն աշխարհ: Այն ժամանակ էլ էր նրանց թվում, թե շատ ուժեղ են, թե կարող են խնդիր լուծել, այն էլ` կարճ ժամանակում: Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը: Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը»: Ազգային նոր պահպանողական շարժումը իր անդամ ավելի քան քսան հասարակական կազմակերպությունների և տասնյակ հազարավոր երիտասարդների անունից հայտարարում է. Ազգային նոր պահպանողական շարժումը կարևորելով Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ սահմանների պաշպանությունն ու անվտանգությունը, սատարելով ՀՀ նախագահի ամենօրյա ազգանվեր գործունեությանը, պատրաստ է ԼՂՀ պաշպանության բանակի և ՀՀ պաշպանության նախարարության հետ համատեղ պաշպանել հայոց հայրենիքի սահմանները: Երիտասարդ սերունդը կարող է և պարտավոր է ապացուցել, որ արժանի հետնորդն է արցախյան պատերազմում հակառակորդին ծնկի բերած հերոսների: Ազգային նոր պահպանողական շարժում կենտրոնական կոմիտե Նախագահ` Է. Հելհելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter