HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր ուսանողների միջազգային օրն է. վարչապետն այցելել է բուհեր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ այսօր այցելել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։ Վարչապետի առաջին կանգառը ԵՊՃՇՀ էր, որտեղ մասնակցել է նորակառույց «Արվեստանոց» մասնաշենքի բացման արարողությանը։ Մասնաշենքը կառուցվել է Շինարարների, Ճարտարապետների միության անդամների ու բուհի համատեղ միջոցներով։ Շենքի կառուցման համար ծախսվել է 180 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքները տևել են երկու տարի։ Վարչապետը շրջել է «Արվեստանոց» մասնաշենքում, որը բաղկացած է ռեկրեացիոն մասից և 3 լսարանային սրահից։ Շախմատի ակումբը անվանակոչվել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվամբ։ Մասնագիտական լսարաններից մեկը անվանվել է ճանանչված ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի անվամբ։ Այստեղ ցուցադրված են բուհի դասախոսների աշխատանքները։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետում կառավարության ղեկավարը այցելել է միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոն, որը գործում է մոտ 6 տարի և անընդհատ թարմացվում համակարգչային նոր ծրագրերով։ Կազմակերպվում են դասախոսություններ ու վերապատրաստման կուրսեր։ ՀՊՃՀ-ում վարչապետը մասնակցել է Ատոմային էներգետիկայի մասնագիտական համակարգչային լսարանի բացմանը, որտեղ գործում է «ՀայԱտոմի» ստեղծած ծրագիրը։ Այն նախատեսված է տեսական և գործնական պարապմունքների համար։ Այս կենտրոնի ստեղծման համար ծախսվել է շուրջ 28 հազար դոլար։ Լսարանը ստեղծվել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և USAID-ի միջոցներով։ Բուհում շրջայցի ընթացքում Տիգրան Սարգսյանը եղել է նաև էլեկտրոնային ընթերցասրահում, որը ստեղծվել է 2007թ. և նախատեսված է բուհի ուսանողների համար։ Այստեղ ուսանողները հնարավորություն ունեն օգտվել թե տեղական, թե միջազգային գրադարանային ռեսուրսներից։ Այնուհետև, ՀՊՃՀ Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում տեղի է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Երևանի մի շարք բուհերի ուսանողների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter