HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

1 մլրդ դրամով կպատվաստեն «գյուղատնտեսական կենդանիներին»

«Նստեք ձեր տեղերը, գիտեմ չեք դիմանում, նախարարներն էլ չդիմացան գնացին»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, երբ պատգամավորները պետական բյուջեի քննարկման ժամանակ սկսեցին ազատ շրջել դահլիճում: Գյուղատնտեսության ոլորտին 2011 թ. բյուջեով նախատեսված է հատկացնել 4 մլրդ դրամ, որից 1 միլիարդ դրամը` «գյուղատնտեսական կենդանիների» պատվաստման համար: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի համար անհասկանալի էր գործածվող նոր տերմինը: «Ես տնային կենդանիներ գիտեի»,- զարմացավ պատգամավորը: Լ. Գալստյանին հետաքրքրում էր, թե Կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկելու` ստվերը կրճատելու, մրցակցային տնտեսություն ունենալու համար: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի պատասխանը պատգամավորին չգոհացրեց, եւ նա Կառավարության ներկայացուցչին հակադարձեց անեկդոտով. «Ասածս բարեկամաբար ընդունեք, բայց Ավարայրի ճակատամարտի մասին անեկդոտում Աստված ասել է` էլի հույսն իմ վրա դրեցին»: «Լավ անեկդոտ էր»,- ժպտաց նախարարը: 2011 թ. բյուջեի նախագծով գյուղատնտեսությանը հատկացվող միջոցները չեն կազմում բյուջեի գոնե 1 տոկոսը: Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը մտահոգված էր, որ միջազգային շուկայում գյուղմթերքների գները գնալով աճում են, մինչդեռ եկող տարվա բյուջեով Կառավարությունն այնքան էլ չի կարեւորել գյուղատնտեսությունը: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը չժխտեց, որ գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ կան, սակայն նշեց, որ մեր բյուջեն սահմանափակ է, եւ ավել գումարներ հնարավոր չէր հատկացնել: «Եվրամիության երկրներում հսկայական սուբսիդիաներ են տրամադրվում, բայց դա կախված է բյուջեի հնարավորություններից, մեր բյուջեն սահմանափակ է»,- ասաց Տ. Դավթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter