HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Սփյուռքի գիտաժողովը ինտերնետով կսփռվի ամբողջ աշխարհում

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը նոյեմբերի 20-ին պատրաստվում է մեկօրյա միջազգային գիտաժողով անցկացնել հայկական սփյուռքի վերաբերյալ: Գիտաժողովն անցկացվելու է ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո և կենտրոնանալու է միասնական գործողությունների հրամայականների, որոշիչ գործոնների վրա` ուսումնասիրելով ընտրական գործընթացների միջոցով դրանց հասնելու ձևերը: Գիտաժողովը քննարկելու է համազգային գործակցության ու ամրապնդման տարբեր մեթոդներ և որոնելու է մեխանիզմներ` սփյուռքի ղեկավարության կառույցի օրինականությունն ու արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար: Ըստ երևույթին, Սփյուռքի գիտաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում և սփյուռքի բոլոր համայնքներում: Գիտաժողովին ներկա լինելու համար խնդրում ենք գրել [email protected] էլեկտրոնային հասցեով: Գիտաժողովը տեղի կունենա շաբաթ օրը` նոյեմբերի 20-ին` 9:30-ից մինչև 16:30-ը (Լոս Անջելեսի ժամանակով), 21:30-ից մինչև 4:30-ը (Երևանի ժամանակով), Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Town & Gown սրահում: Գիտաժողովի աշխատանքներին կարելի է հետևել ինտերնետով. http://capture.usc.edu/mediasite/Viewer/?peid=555571291d934fcfb6650cb76ebe456d1d

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter