HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը 59-րդն է աշխարհում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր ցուցակը: Հայաստանի հավաքականը անցյալ ամսվա համեմատ 1 տեղով առաջադիմել է եւ զբաղեցրել 59-րդ տեղը: Սա նախորդ ռեկորդի գերազանցում է մեր թիմի համար: Ընդ որում` այս վերջին ամսում մեր թիմը խաղեր չի անցկացրել: «Եվրո-2012»-ի ընտրական 2-րդ խմբի մեր մրցակիցներից Ռուսաստանը աշխարհում 13-րդն է, Սլովակիան` 18-րդը, Իռլանդիան` 32-րդը, Մակեդոնիան` 76-րդը, իսկ Անդորրան` 202-րդը:  Համաշխարհային ցուցակը գլխավորում է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, նրան հաջորդում են Հոլանդիան, Բրազիլիան, Գերմանիան, Արգենտինան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Խորվաթիան, Եգիպտոսը: Այսօր ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական խաղերի օր է, սակայն Հայաստանի հավաքականը չի խաղա: Մեր մրցակիցների մասնակցությամբ տեղի կունենան Իռլանդիա-Նորվեգիա, Ռուսաստան-Բելգիա, Ալբանիա-Մակեդոնիա, Սլովակիա-Բոսնիա-Հերցեգովինա հանդիպումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter