Լիլիթ Գալստյան. «Ես ինձանից էլ եմ հիասթափվել»
ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւս մեկ անգամ բարձրացրեց Երեւան քաղաքի ապօրինի շինությունների, կանաչ զանգվածի ոչնչացման եւ խեղաթյուրված ճարտարապետության հարցը: Պատգամավորը նշեց, որ Երեւանը խեղդվում է արդեն:
«Սա խալիֆություն չի: Երկիր է, որ ունի Սահմանադրություն, օրենքներ, եւ պետք է դրանք գործեն: Ես ինձանից էլ եմ հիասթափվել, հարցեր եմ ուղղում Կառավարությանը, գալիս ասում են, այո, ճիշտ ես, բնակչությունն էլ տեսնում է, որ ոչինչ չի լուծվում»,- ասաց պատգամավորը եւ հավելեց, որ այս ոլորտում քաղաքական կամք չկա:
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն էլ հակադարձեց, թե կա քաղաքական կամք եւ քննարկման ենթակա չէ: «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարել եւ տանելու ենք: Կոչ ենք անում համագործակցել մեզ հետ»,- նշեց նախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել