Հատվել է 11 ծառ, կատարվում է նախաքննություն
Սեպտեմբերի 26–ին մայրաքաղաքի Տերյան 62 հասցեում գտնվող շենքի բակում արձանագրվել է ծառահատման դեպք։ Հատվել է բնի 15 սմ տրամագծով թվով 11 ծառ։
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նշված տարածքում սա ծառահատման երկրորդ փորձն է։
Սահմանված կարգի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը տեղյակ է պահել բնապահպանության տեսչության Երևանի տարածքային բաժնին եւ Կենտրոնի ոստիկանությանը։
Կատարվում է նախաքննություն։
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ՝ նույն տարածքը (Տերյան 62 հասցեի շենքի բակ) աշնանային ծառատունկի ժամանակ կլրացվի նոր՝ 13 տնկիներով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել