Սեյրան Օհանյանը հանդիպել է շրջանավարտ զորակոչիկներին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ շրջանավարտ զորակոչիկներին: Հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ` նախազորակոչային պատրաստությունից մինչև զորացրումից հետո քաղաքացիական կյանքում ինտեգրվելու խնդիրը: Պատասխանելով զորակոչիկների հարցերին` Ս.Օհանյանը նշեց, որ զինվորական ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք են բերում կամային բարձր հատկանիշներ ու գիտելիքներ, որոնք օգտակար են քաղաքացիական կյանքում նրանց հետագա հաջողությունների համար:
Պաշտպանության նախարարը նշեց, որ նախազորակոչային շրջանում անհրաժեշտ է համապատասխան աշխատանք տանել, որպեսզի զորակոչիկները հասարակությունից բանակ բերեն միայն դրականը: Կարևորելով մարտունակությամբ հակառակորդին գերազանցելու սկզբունքը` Ս.Օհանյանը նշեց, որ այն հնարավոր է ապահովել միայն գերազանց ծառայությամբ:
Զորակոչիկներին մաղթելով բարի ծառայություն` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ նրանց ծառայությամբ է պայմանավորված մեր հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել