HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պուրակը սեփականաշնորհե՞լ են

Արդեն մի քանի օր է, ինչ ցանկապատվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Գայի պուրակը, եւ ծառահատումներ են արվում: Անծանոթ մարդիկ բնակիչներին ասել են, թե դա մասնավոր տարածք է եւ իրենց է պատկանում, մինչդեռ օրենքով պուրակի, այգու տարածքի սեփականաշնորհումն արգելվում է: «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ պուրակի մուտքի մոտ փակցված է գրություն, թե տարածքը պահպանվում է Հանրապետական կուսակցության կողմից: «Դա՞ է ՀՀԿ-ի քաղաքական կամքը, որ ամեն ինչ քանդվի»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը: «Երեւի Հանրապետականին շատ եք սիրում, ինչի համար շնորհակալ եմ»,- տեղից արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւս հաստատեց, որ ապօրինի շինարարության համար տարածքը ցանկապատվել է: Նախարարությունը ահազանգը ստացել է այսօր առավոտյան: Խնդիրն ուսումնասիրելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: «Ուզում եմ տեղեկացնել, որ այդ պուրակը ՀՀԿ-ի բալանսում չի գտնվում»,- ավելացրեց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter