HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկում են ձևավորել հասարակական կարծիքի արտահայտման կենտրոն

Այսօր ՄԻԺԻ գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող  խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նիստը «Այլընտրանքային ընտրություններ» թեմայով: Բանախոսն էր տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Ներկայացնելով կառավարման տեսանկյունից Այլընտրանքային ընտրության մոդելը` բանախոսը կարևորեց մի շարք հարցեր, որոնց պատասխանները էական են Այլընտրանքային ընտրության մոդելը կիրառելու դեպքում: Այսպես. ո՞վ է նախաձեռնում, ո՞վ է ընտրում, ի՞նչ չափանիշներով է ընտրում, ո՞վ է որոշումներ կայացնում, ո՞վ է հսկում, ո՞վ է որոշումներն իրագործում և ո՞վ է վերահսկում: Ընտրությունների այլընտրանքային մոտեցումները որոշվում են նշված հարցադրումների ներքո լեգիտիմության, իրավունքների և պատասխանատվության իմաստով: Ներկայացնելով Շվեյցարիայում ընտրությունների իրականացման մեխանիզմերը, Հարություն Մեսրոբյանը կարևորեց այն հանգամանքը, որ երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներում ժողովրդի կամարտահայտումը իրականացվում է առանց միջնորդ պետական կառույցների, այսինքն տեղի է ունենում համաժողովրդական հանրաքվե, որի արդյունքների կատարումը արդեն իսկ դառնում են պարտադիր իշխանությունների համար: Այսինքն` հանրաքվեն ևս ընտրություն է, որտեղ իշխանությունը որևէ մասնակցություն չունի: Ընտրությունների հաջողությունը կախված է նաև այն հանգամանքից, թե որքա՞ն և ի՞նչ միջնորդներ կան ընտրությունների ժամանակ: Եթե պետական կառավարման համակարգը` Հանրապետության նախագահը, կառավարությունը, դատական իշխանությունը չեն կատարում  իրենց վրա դրված պարտականությունները և խոչընդոտ են հանդիսանում ժողովրդի կամարտահայտմանը ընտրությունների միջոցով, ապա այդ ժամանակ սկսվում են ձևավորվել տվյալ պետության կառուցվածքին կամ կառավարման համակարգին հոմանիշ այլընտրանքային կառույցներ: Մասնավորապես այդ ճանապարհը ընտրեց Հնդկաստանը: Այդ գործընթացը սկսվում է ոչ թե կուսակցությունների կամ նրանց միավորումների արդյունքում, այլ այն ծնվում է շարժումներում և նախաձեռնություններում, որի օրինակներից մեկն էլ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող  խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի հանձնաժողովներն են: Կուսակցություն կոչվածը կառույց է, որն ունի հստակ սահմանափակումներ, ինչը ընդունելի չեն հասարակության մեծ մասի համար, հետևաբար այն չի կարող լինել համաժողովրդական: Իսկ շարժումները զերծ են այդ սահմանափակումներից և փորձում են իրականացնել համապետական, ազգային խնդիրների համապարփակ լուծումներ: Քննարկման մասնակիցները, կարևորելով Հայաստանում առկա ռեժիմի գոյության պայմաններում Այլընտրանքային ընտրության իրականացման անհրաժեշտությունը, առաջարկեցին ձևավորել հասարակական կարծիքի արտահայտման կենտրոն, նպաստել ընդդիմադիր մտածողությամբ զանգվածի ինքնակազմակերպմանը և ունենալ այդ գործին նվիրված, պարկեշտ և բարոյական առաջամարտիկներ: Այս մասին տեղեկացնում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter