HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են դադարեցնել քաղաքական վենդետան Նիկոլի նկատմամբ

31 նախկին քաղբանտարկյալներ այսօր հանդես են եկել հայտարարությամբ.
«Կոշ» ՔԿՀ-ում բանտարկված քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կոտրվել, այլ շարունակում է իր ակտիվ հրապարակախոսական գործունեությունը, ինչը գրգռում և շարունակական լարվածության մեջ է պահում գործող հանցախմբին: Նրան լռեցնելու համար, անօրինական ձերբակալման պահից սկսած, իշխանությունները դիմել և դիմում են անթույլատրելի ցանկացած քայլի:
Պարբերաբար կիրառվող բռնություններն ու ճնշումները հասել են իրենց գագաթնակետին և ամեն վայրկյան կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
Համակարգին ներսից քաջածանոթ նախկին քաղբանտարկյալներս համոզված ենք, որ Նիկոլի նկատմամբ կիրառվող բռնությունները կազմակերպված են և քաջալերվում են ադմինիստրացիայի կողմից: Այլապես իշխանությունների կողմից պարզ հանձնարարությամբ ցանկացած քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում կալանավորին սպառնացող վտանգները չեզոքացնելը:
Նկատի ունենալով վերոհիշյալը` մենք` ներքոստորագրյալ նախկին քաղբանտարկյալներս, հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Կոշ» ՔԿՀ-ում կիրառվող բռնությունների և նրա կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգների ողջ պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները:
Միևնույն ժամանակ պահանջում ենք անհապաղ դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական վենդետան և համապատասխան քայլեր ձեռնարկել նրա կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները վերացնելու ուղղությամբ»:
Այն ստորագրել են Գրիգոր Ոսկերչյանը, Սմբատ Այվազյանը, Մկրտիչ Աբրահամյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Մկրտիչ Սափեյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Վարդան Մալխասյանը, Աշոտ Զաքարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Դավիթ Առաքելյանը, Գևորգ Ղազարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ժորա Սափեյանը, Միսակ Հովակիմյանը, Պետրոս Մակեյանը, Հովհաննես Հարությունյանը, Վարդան Ղավալբաբունցը, Աշոտ Մանուկյանը, Հովհաննես Ղազարյանը, Վահագն Հայոցյանը, Վարդգես Գասպարին, Գևորգ Մանուկյանը, Կարապետ Ռուբինյանը, Երջանի Աբգարյանը, Գուրգեն Եղիազարյանը, Մասիս Այվազյանը, Լևիկ Խաչատրյանը, Արշակ Բանուչյանը, Տիգրան Առաքելյանը, Խաչիկ Սիմոնյանը, Դավիթ Մաթևոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter