HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրը ականատես է եղել 13-ամյա Սարգիս Վարդիկյանի սպանությանը

Երեկ թերթը տեղեկացել է, որ 13-ամյա Սարգիս Վարդիկյանի սպանությունը տեղի է ունեցել մոր աչքի առաջ։ Տղային սպանել էին կիրակի օրը՝ նոյեմբերի 14-ին։ Սպանել է նախորդ տարի նոյեմբերին սպանված Սոս Մելքոնյանի հայրը՝ Արտակ Մելքոնյանը (Գժոյանների Արտակը): Թեև սպանության գլխավոր պատասխանատուն՝ Ազատ Եղոյանը, դատապարտվել է, սակայն նրա հանցակից Վարդիկյանին չէին պատժել։ Հայրը վրեժ է լուծել որդու համար՝ սպանելով անչափահաս երեխային։ Թերթի տեղեկություններով՝ Սարգիսը մշտապես եղել է հսկողության տակ՝ թե դպրոցում, թե տանը։ Այդ օրը նա բակում հոր ավտոմեքենան լվանալիս է եղել, երբ Գժոյանների Արտակը հարձակվել է և դանակի 17 հարված հասցրել։ Մայրը պատուհանից տեսել է, գոռացել, սակայն ոչինչ չի կարողացել անել։ Արտակը սպանությունից անմիջապես հետո ներկայացել է ոստիկանություն և խոստովանել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter