HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխան Զաքարյանը կտրուկ միջոցների է դիմել. նշանակվել է ծառայողական քննություն

Թերթի տեղեկություններով, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի այն հայտարարությունից հետո, թե պալատի երկու աշխատակիցներն իրենցից 4000 ԱՄՆ դոլար են պահանջել՝ ասելով, որ դա համաձայնեցված է Իշխան Զաքարյանի հետ, անմիջապես կտրուկ միջոցների է դիմել։ Մասնավորապես, Իշխան Զաքարյանի պահանջով նոյեմբերի 16-ի երեկոյան ծառայողական քննություն է նշանակվել Վերահսկիչ պալատի երկու երիտասարդ աշխատակիցների նկատմամբ։ Խոսքն այն աշխատակիցների մասին է, ովքեր ՎՊ-ի կողմից ստուգումներ են իրականացրել ԱԺ պատգամավորին պատկանող «Անանիա Շիրակացի» համալսարանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter