
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը նախօրեին Փարիզում կայացած մոնիտորինգի նիստի ընթացքում անսպասելիորեն անդրադարձել է Հայաստանի հարցին և շատ կոշտ ելույթ ունեցել։
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արեմեն Ռուստամյանը Փարիզից երեկ թերթին փոխանցել է, որ Պրեսկոտն իր մտահոգություններն է հայտնել մեր երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ և նշել, որ իր տպավորությամբ, «գործերն այդքան էլ լավ չեն ընթանում»։
Պրեսկոտը խոսել է մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտի 1-ի մասին և նշել, որ իր առաջիկա այցի ընթացքում այդ հարցերը լինելու են ուշադրության կենտրոնում։
Այցը սպասվում է եկող տարեսկզբին։ Ջոն Պրեսկոտը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն ստանձնած պարտավորությունները։ Անգլիացի համազեկուցողի սույն ելույթը թերևս կարելի է նախազգուշական համարել ՀՀ իշխանությունների համար։ Այլապես եվրոպական այդ կառույցը կանցնի սանկցիաների կիրառմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել