HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանին կարգապահական տույժի են ենթարկել

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին երեկ «Կոշ» ՔԿՀ-ում թույլ չեն տվել տեսակցել նրա հետ՝ պատճառաբանելով, որ նրան կարգապահական տույժի են ենթարկել, և որ նա գտնվում է պատժախցում, տեսակցություններն արգելվում են։ Երեկ հնարավոր չի եղել Ն. Փաշինյանի հետ որևէ կապ հաստատել։ Սակայն Ա. Հակոբյանն ասաց, որ ՔԿՀ-ներում մոնիտորինգ իրականացնող դիտորդական խմբի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի գլխավորած խումբն այցելել է ՔԿՀ։ Եվ խմբի անդամներից մեկը Աննա Հակոբյանին ասել է, որ Նիկոլի վիճակը նորմալ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter