HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեորգի Վանյանի ու իմ ընդհանուր ընկերներին` հատկապես, իսկ ընդհանրապես` բոլորին փոքրիկ հայտարարություն

Լրագրող Լուսինե Վայաչյանը  Facebook սոցիալական ցանցում այսօր տարածել է հետեւյալ հայտարարությունը (Լուսինեն այս ցանցում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի հրավերների էջ էր բացել).

«Երեկ չէ առաջին օրը ես պարզեցի, որ Գեորգի Վանյանն ինձ հանել է իր ընկերների ցուցակից. չեմ հասկանում` ի՞նչ պատճառով, երեկ էլ «Կենտրոնով» ասել է, թե ինձ սպառնալիքներով «քաշել» են փառատոնի հակառակորդների շարքերը:

Ինձ սպառնացել ու հայհոյել է «Ադբեջանական փառատոնի վրա տժժժժժժ»  միջոցառման էջից Սեւակ Շիրաչյանը, իսկ Հրաչյա Բարխուդարյանը, ով հենց էդ էջը բացողն է, ու Տիգրան Քոչարյանը, իմանալով իմ մասնակցության մոտիվացիան ու բուն գործողությունները, ամեն ինչ արել են, որ էդ ամենը դադարեցնեն ու դադարեցրել են: Գաղափարապես ես չեմ եղել նրանց հետ համաձայն, նրանք էլ ինձ հետ, սակայն մենք կարողացել ենք ցիվիլ շփվել եւ նույնիսկ որոշ կոմպյուտերային-ինտերնետային հարցերում օգնել են ինձ: Իսկ էդ խմբում ես տվել եմ մասնակցության համաձայնություն, որպեսզի կարողանամ գրել ու նյութերիս լինքերը դնել: Հրաչյա Բարխուդարյանն ու Տիգրան Քոչարյանը իմ ֆեյսբուքյան ընկերներն են, «приятель»-ներ, իրար վատը չենք ուզում, նորմալ շփվում ենք ֆեյսբուքում եւ այլն, չնայած մեր կարծիքները շատ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր բեւեռներում են: Ես Գեորգի Վանյանից պահանջում եմ բացատրություն, թե ինչո՞ւ է նա նման բան ասել: Նաեւ կխնդրեի այլեւս չճշտված ինֆորմացիա չտարածել իմ քաղաքացիական դիրքորոշման մասին, ու չարատավորել իմ անունը` անվանելով վախկոտ ու դավաճան, չնայած բառացիորեն դավաճան չի անվանել, բայց երեույթը՝ հակառակորդի ճամբարն անցնելու, արդեն իսկ դավաճանություն է: Ես էդպիսին չեմ ու պատիվ եմ պահանջում, եւ խնդրում եմ առաջին հերթին Վանյանի հետ մեր ընդհանուր ընկերներին, նաեւ ով չի տանում անազնիվ արարքն ընկերության մեջ, եթե Վանյանն ինձ սպառիչ մեկնաբանություն ու բացատրություն չտա, ընտրություն անել իմ եւ Գեորգի Վանյանի միջեւ, քանի որ կամ ինձ պիտի հավատան, կամ իրեն»:

Լուսինե Վայաչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter