HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայլերի հարձակում` Արտենի և Քարաբերդ համայնքներում

Նոյեմբերի  17-ին`ժամը 10.34-ին, Արագածոտնի մարզի Արտենիի  գյուղապետը հաղորդել է, որ ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Խ. Բաղդասարյանին պատկանող 10 ոչխար: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը, նույն օրը`ժամը 12.50-ին, Լոռու մարզի  Քարաբերդի  գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 15-ին`ժամը 10.00-ի սահմաններում  գայլերը հոշոտել են 1 խոզ և 1 խոշոր եղջերավոր անասուն: Ըստ գյուղապետի, վերջին 3 ամիսների ընթացքում գայլերը գյուղում հոշոտել են 16 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter