HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանուկներին գրքի հետ կապելու նպատակով

Մանուկներին գրքի հետ կապելու, դեռ մանկուց նրանց մեջ գրքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով նոյեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայաստանի Ազգային գրադարանը իր Շրջիկ գրադարանով կայցելի Երևանի Նանսենի 1 հասցեում գտնվող թիվ 99 նախապատրաստական ուսումնական հաստատություն: Բիբլիոբուսում մանուկները կծանոթանան հայ և օտարազգի մանկագիրների գրքերի ցուցադրությանը` Լիպարիտ Սարգսյանի, Սուրեն Մուրադյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Երվանդ Պետրոսյանի, Աթաբեկ Խնկոյանի և այլ գրողների գրքերին` մոտ 200 միավոր: Մանկապարտեզում մանուկների հետ հանդիպմանը կմասնակցեն նաև մանկագիրներ: Հայաստանի Ազգային գրադարանը, նաև մանկագիրները երեխաներին կնվիրեն մանկական գրքեր, գրենական պիտույքներ, կլինեն գրական կարճ ներկայացումներ: Կներկայացվեն խտասկավառակներ, որտեղ Հովհաննես Թումանյանի մի քանի հեքիաթներ են  և «Սասունցի Դավիթ» էպոսի «Դավոյի ամուսնությունը» գլուխը` Սուրեն Քոչարյանի և Ժան Էլոյանի ընթերցմամբ: Այդ խտասկավառակները Ազգային գրադարանը կնվիրի մանկապարտեզին: Ինչպես հայտնում է Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը, այս նախաձեռնությունը` մանուկների շրջանում գրքի քարոզչությունը, Ազգային գրադարանը կդարձնի շարունակական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter