HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկանոնակարգվի առևտրի և սպասարկման օբյեկտների կառուցապատումը ավտոմայրուղիների վրա

Կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծային լուծումների կատալոգի ներդրման մասին որոշման նախագիծը, որի շուրջ պարզաբանումներ է տվել քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նրա խոսքով, որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ավտոմայրուղիներում հարող տարածքներում իրականացվող առևտրի և սպասարկման օբյեկտների անկանոն և տարաբնույթ կառուցապատումը կանոնակարգելու և քաղաքաշինական ճարտարապետական միասնական լուծումներով միջավայր ձևավորելու անհրաժեշտությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ այդ կատալոգում ներառված են թվով տասը առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծային առաջարկներ ճարտարապետահատակագծային, սկզբունքային և ճակատների հնարավոր այլընտրանքային լուծումների դասակարգմամբ: Սույն նախագծով առաջարկվում է մայրուղիներին հարող տարածքներում իրականացվող կառուցապատումն իրականացնելիս առաջնորդվել կատալոգում ներառված նախագծային լուծումներով: Այդ դեպքում միայն քաղաքաշինության նախարարության հետ շենք-շինությունների նախագծերը համաձայնացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Վարդան Վարդանյանը պարզաբանումներ է տվել նաև սպասարկման օբյեկտների հաստատված նախագծերում էական փոփոխություններ կատարելու հարցի մասին: Ըստ նրա, կառուցապատողը կարող է փոփոխություններ կատարել կատալոգում ամրագրված նախագծերում, սակայն պարտադիր պայման է օբյեկտի կոնստրուկտիվ համակարգը չխաթարելը: Քաղաքաշինության նախարարը վստահեցրել է. «գործող սպասարկման օբյեկտները չեն քանդվելու, բնականաբար, խոսքը վերաբերվում է հիմնական կառույցներին: Իսկ եթե կառուցապատողը ցանկանում է սեփական նախագծով կառուցել, ապա այն պետք է պարտադիր կերպով համաձայնեցնի քաղաքաշինության նախարարության հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter