Գումար է հատկացվել Գյումրու Մուշ-2 թաղամասի մանկապարտեզի և դպրոցի համար
ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 24-ի N 1522 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելով, կառավարությունը 8.000.0 հազար դրամ է հատկացրել Գյումրու նոր կառուցվող Մուշ-2 թաղամասի 280 տեղանոց մանկապարտեզի կառուցման և 1.800.0 հազար դրամ` նույն թաղամասի դպրոցի տեղակապման և նոր մասնաշենքի ավելացման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար:
Կառավարության նաև հատկացրել է 7.000.0 հազար դրամ` Երևանի թիվ 105 դպրոցի տանիքի հիմնանորոգման աշխատանքների ավարտման, 4.700.0 հազար դրամ` Հայաստանի մարզական միության ծանրամարտի մարզադպրոցի լոկալ ջեռուցման համակարգի ընդլայնման համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել