
Ինչպես հայտնի է, դրամաշորթության մեջ մեղադրվող Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի նախկին հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ, սակայն ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանն օրերս մերժեց այդ բողոքը` ուժի մեջ թողնելով նախկին որոշումը:
Վարդան Մարտիրոսյանը եւ զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղկալ Արթուր Կարապետյանը 2 շաբաթ գտնվել էին կալանքի տակ, սակայն դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել գրավի դիմաց:
Ըստ մինչ օրս շրջանառվող լուրերի` նրանց ազատության երաշխավորը եւ ջատագովը գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն էր: Գործի նյութերով` Վարդան Մարտիրոսյանը ստիպել էր պայմանագրային զինծառայողներին մուծվել ամսական առնվազն 10-15 հազար դրամ` աստիճանաբար բարձրացնելով «դրույքաչափը»:
Վերջերս պաշտպանության նախարարի հրամանով Մարտիրոսյանն ու Կարապետյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել