HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեւորգ Դանիելյանը չի պնդում, որ Նիկոլ Փաշինյանը երազ է տեսել

«Հետքի» հարցերին պատասխանում է Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը Դժգոհություններ կան, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորների նկատմամբ ճնշումներն ավելացել են: Ազգային ժողովում պատգամավորները նույնպես այդ մասին հայտարարեցին: «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը շատ անգամներ հայտարարել է, որ բռնությունների է ենթարկվում: Արդյոք քրեակատարողական հիմնարկներում պատշաճ վերահսկողություն իրականացվու՞մ է: Հնչող դժգոհությունը որոշակի քաղաքական ուժերի կողմից մշտապես եղել է, եւ սա առաջին դեպքը չի: Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված դեպքին, ես հանձնարարություն եմ տվել մեր լրատվության բոլոր ստորաբաժանումներին` հատկապես քրեակատարողական համակարգի, սպառիչ տեղեկություն տալ: Կարծեմ` Ձեր կողմից բարձրացված հարցին մենք տվել ենք սպառիչ պատասխան եւ ավելացնելու նոր բան չունեմ: Բայց տարածած հաղորդագրությունից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նախարարությունը փորձում է կոպիտ ասած` «հոգեկան շեղվածության» դրսեւորումներ նկատել Նիկոլ Փաշինյանի մոտ` նրա բողոքը կապելով տեսած երազի հետ: Ես ուղղակի ցավում եմ, որ այդպիսի տպավորություն եք ստացել: Նախարարությունը չի հայտարարում եւ չի պնդում, որ երազ է տեսել: Ընդամենը տալիս է տեղեկատվություն այն մասին, որ դատապարտյալի հետ նույն կացարանում գտնվող դատապարտյալները նման տեղեկատվություն են տալիս, իրենց կարծիքն են հայտնում` ժխտելով այն հայտարարությունը, որ արվել է դատապարտյալի կողմից: Այնպես որ, մենք Ձեր տպավորությունը չենք կիսում, բացարձակապես այդ տպավորության համար հիմքեր չկան: Նիկոլ Փաշինյանի վաղաժամկետ ազատման համար հիմքեր տեսնու՞մ եք: Վաղաժամկետ ազատման համար կա անկախ հանձնաժողով: Ուրիշ բան, որ ուզում ենք բարեփոխել այդ ոլորտը իրավական կարգավորման տեսանկյունից, դա արդեն ուրիշ խնդիր է: Բայց Ձեր ասածը մեզ չվերաբերող հարց է: Իսկ ի՞նչ կասեք, որ դատապարտյալները դժգոհում են գերծանրաբեռնված խցերից եւ իրենց նկատմամբ կիրառվող բռնություններից: Գերծանրաբեռնված խցերն իրոք իրողություն է, եւ դա է պատճառը, որ պետական բյուջեից միջոցներ են հատկացվում նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու համար` խոսքը Գորիսի քրեակատարողական հիմնարկի մասին է: Ամբողջովին նորը պետք է կառուցվի: Գումարներ են հատկացված նաեւ վերանորոգման աշխատանքների համար այլ քրեակատարողական հիմնարկներում: Բայց բողոքների աճի մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, ճիշտ հակառակը` վերջին ժամանակահատվածում դրանց թիվը էապես կրճատվել է: Ավելին` միջազգային փորձագետները տալիս են եզրակացություն, որ քրեակատարողական հիմնարկներում բռնությունները դադարել են, եթե լինեն էլ, (բնականաբար չենք կարող ասել, որ բացարձակ վերացել է), ապա դրանք համարժեք ընթացք են ունենում: Քննարկման առարկա է դառնում, մարդիկ են ենթարկվում քրեական պատասխանատվության: Չկա մի հայտարարություն, որ անարձագանք մնա, մանավանդ, եթե փոքրիշատե հիմնավորվում է, որ համապատասխանում է իրականությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter