
Նախորդ օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ մեխակ Ապրեսյանը հայտարարեց, թե այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 488 հազար զբոսաշրջիկ: Այս թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, 15,6 տոկոսով ավելի է 2009-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Նման տեմպերով աճը թույլ է տալիս մեր պաշտոնյաներին կանխատեսել, որ 2030թ. Հայաստան կայցելի 3 մլն զբոսաշրջիկ:
Դե, հասկանալի է, որ սա «Հայկական աշխարհի» տեսլականի նոր բռնկում է: Բայց մինչ մերոնք տարվեն տեսլականներով, նայենք Վրաստանի վիճակագրությանը. այս տարվա առաջին 10 ամիսներին Վրաստան է այցելել 1 մլն 632 հազար զբոսաշրջիկ, 41 տոկոսով ավելի անցած տարվա նույն ժամանակահատցվածի ցուցանիշից:
Այսինքն` մեզ մոտ 15,6 տոկոս աճ, Վրաստանում` 41 տոկոս: Այլ հետաքրքիր համեմատականներին կանդրադառնանք առաջիկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել