HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսնես` ինչո՞ւ են հեռանում

ՀՀ քաղաքացիական ավիացիայի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն` այս տարվա առաջին 10 ամիսներին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել մոտ 668 հազար մարդ, իսկ Հայաստանից մեկնել է 730 հազարը: «ՉԻ» - Սա նշանակում է, որ ընդամենը 10 ամիս առաջ Հայաստանում 62 հազարով ավելի շատ մարդ կար, քան հիմա: Համեմատության համար նշենք, որ Աբովյան կամ Էջմիածին քաղաքների բնակչության թիվը 45-50 հազար է: Այսինքն` ընդամենը 10 ամսվա ընթացքում Հայաստանից մի ամբողջ քաղաքի բնակչություն է հեռացել: Պարզ ասած` մարդկային ռեսուրսների առումով Հայաստանի քարտեզի վրայից մի ամբողջ քաղաք ջնջվել է: Ոլորտի մասնագետները, իհարկե, կպնդեն, թե ոչինչ, «նոյեմբեր-դեկտեմբերին իրավիճակը կշտկվի, որովհետեւ այդ ամիսներին խոպանչիները սովորաբար վերադառնում են»: Է, հետո ի՞նչ, որ վերադառնում են: Միեւնույն է` մեկ-երկու ամսից նորից գնում են, այսինքն` ոչինչ չի փոխվում: Հետաքրքիր է` Սերժ Սարգսյանը գլխի չի՞ ընկնում, թե հատկապես ում պատճառով է դատարկվում Հայաստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter