HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որ Հայաստանը առաջատար չլինի

Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Նախատեսվող փոփոխություններն ու լրացումները միտված են ծխախոտի օգտագործման և դրա հետևանքով առաջացող հիվանդությունների նվազեցմանը, ընդհանուր առմամբ` հանրային առողջության պահպանմանն ու առողջ ապրելակերպի հաստատմանը։ «Կարծում եմ` առողջ կենսակերպ պետք է ապահովենք նաև զանգվածային լրատվական միջոցների մասնակցությամբ։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունն աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր ծխողների քանակով, մեկ շնչին ընկնող ծխախոտի սպառման ծավալներով և բոլոր այն հիվանդություններով, որոնք առնչվում են ծխելու հետ, նույնպես ՀՀ-ն աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում, և մահացության դեպքերն անթույլատրելի բարձր են։ Ակնհայտ է, որ սա մեծ չարիք է, և սրա դեմ պետք է պայքարենք բոլորս միասին»,- նշել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter