Սահմանվել է զինծառայողների զանգելու եւ նրանց այցելելու կարգը
ՀՀ զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջև կապը բարելավելու նպատակով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը: Համաձայն ընդունված կարգի` զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործել իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը և զանգահարել հարազատներին:
ՀՀ պաշտպանության նախարարության և «VivaCell-MTS» ընկերության միջև ստորագրված պայմանագրով` զինծառայողների համար գործելու է հատուկ սակագնային պլան, ըստ որի` զանգահարող զինծառայողը չի վճարելու: Հեռախոսազանգի համար վճարելու է զանգն ընդունող կողմը, որի մասին նա նախապես կտեղեկացվի:
Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով էլ կանոնակարգվել են ԶՈՒ հեռավոր և սահմանամերձ շրջաններում տեղակայված զորամասերում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների հարազատների այցելությունները. սահմանվել են այցելությունների երթուղիներն ու ժամանակացույցը: Համաձայն սահմանված կարգի` զորամասեր մեկնող հարազատների ցուցակները կազմվում են տարածքային զինկոմիսարիատներում, իսկ մեկնումը նախատեսված է հանրապետական հավաքակայանից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել