Այրվել են նաեւ ծառեր
Երեկ` ժամը 14:14-ին, Հայաստանի փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վերին Գյոդաքլու գյուղի հարակից սարում: «Ժամը 22:00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Նախնական տվյալներով` այրվել է 25 հա խոտածածկ տարածք և ծառեր` անտառում»,- հայտնում են ծառայության մամլո գրասենյակից եւ նշում, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարական վարչության հերթափոխի անձնակազմը, ինչպես նաև անտառտնտեսության աշխատակիցներ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` արդեն ժամը 19:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում` Բերդաշեն-Ամասիա ավտոճանապարհի 10-րդ կմ-ի հարակից տարածքում. «Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին, մարվել` 21:00-ին: Այրվել են 50 հա խոտածածկ տարածք և 6 եղևնի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել