HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ոնց կորոշի կուսակցությունը

Այս օրերին ոչ մի պատգամավոր, հատկապես հանրապետականները, չեն համարձակվում հայտարարել՝ առաջադրվելո՞ւ են առաջիկա խորհրդարանական ընտրություններում, թե՞ ոչ։ Բանն այն է, որ իրենք ոչինչ չեն որոշում, որոշողը, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանն է։

Ասենք՝ օրերս «Հրապարակի» թղթակիցը հարց է ուղղել Լոռու մարզից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Կարեն Սարիբեկյանին՝ մասնակցելո՞ւ է արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Սարիբեկյանը պատասխանել է. «Եթե կուսակցությանը հարմար ա դնեմ իմ թեկանածությունը, ուրեմն պարտավոր եմ իմ կուսակցության գաղափարախոսությունը տանել առաջ։ Ես կուսակցական եմ և պարտավոր եմ իմ կուսակցության կարծիքը հաշվի առնել։ Սա անհատի հարց չէ, թիմային աշխատանք է, և միգուցե որոշվի, որ չպետք է առաջադրվեմ»։

Ահա այսպիսի համեստ պատգամավորներ ունենք, որոնք բոլորն իրենց կուսակցությանը հլու-հնազանդ ծառաներն են՝ ինչ որոշի կուսակցությունը, այն էլ կանեն։ Կորոշի կուսակցությունը՝ գնան ճակատ ու մարտնչեն, կգնան, կորոշի՝ դառնան սահմանամերձ գյուղի ավագանու անդամ, կդառնան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter