HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանցուն տարել են անհայտ ուղղությամբ և կողոպտել

Այսօր` ժամը 01:10-ին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1972 թ. ծնված Ֆեթոս Ղ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ երեկոյան` ժամը 21:00-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանյան լճի մերձակայքում գտնվող բենզալցակայանի մոտից երկու անհայտ տղամարդ և մի կին իրեն խաբեությամբ նստեցրել են «ՎԱԶ-2107» մակինիշի, անհայտ պետհամարանիշի ավտոմեքենան և տանելով անհայտ ուղղությամբ՝  բացահայտ հափշտակել են բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է 120 ԱՄՆ դոլար, վարորդական իրավունքի վկայականն ու կացության քարտը: «Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter