Քրեական գործ` ահաբեկչության մասին սուտ հաղորդման փաստով
Երեկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին ու հայտնել, որ Աբովյան քաղաքի նախկին գործկոմի շենքում ռումբ է տեղադրված, որը մինչև ժամը 15:00-ն պայթելու է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:
«Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել